|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 նոյեմբերի 2023 թվականի N 101-Ն |
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ ՀԱՄԼԵՏ ՎԱԶԳԵՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԹԵՀՄԻՆԵ ԶԱՎԵՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Հանրապետություն » կուսակցության ընտրական ցուցակով ընտրված Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամներ՝ Համլետ Վազգենի Սահակյանի և Թեհմինե Զավենի Պողոսյանի մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով ավագանու նիստերից բացակայելու հիմքով նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1․ «Հանրապետություն » կուսակցության ընտրական ցուցակով ընտրված ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամներ՝ Համլետ Վազգենի Սահակյանի և Թեհմինե Զավենի Պողոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։ 2․ Համայնքի ղեկավարին՝ ավագանու անդամներ՝ Համլետ Սահակյանի և Թեհմինե Պողոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնել թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովին։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -2 ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ | Դեմ -9 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|