Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ռուդիկ Հայրապետյանի կողմից ներկայացված, Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց 4 հասցեում գտնվող ,02-053-0112-0002 կադաստրային ծածկագրով 2,03348 հա հողամասը առանձին միավորների տարանջատելու մասին «Մերուժան Ազիզյան» Ա/Ձ-ի կողմից չափագրված և տրամադրված հողամասերի հատակագծերը, որոշում եմ՝
1․ Ռուդիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց 4 հասցեում գտնվող անշարժ գույքը համաձայն ներկայացված հատակագծերի տարանջատել երկու առանձին միավորների և տրամադրել հետևյալ հասցեները՝ ։
2․ 1,01676 հա մակերեսով հողամասին տրամադրել Ծաղկահովիտ 9-րդ փողոց, 12 հասցեն։
3․ 1,01672 հա մակերեսով հողամասին տրամադրել Ծաղկահովիտ 9-րդ փողոց, 12/1 հասցեն։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։