Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց 18-րդ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը նվիրատվության կարգով Գևորգ Զարզանդի Մխիթարյանին հանձնելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց 18 հասցեում գտնվող, 02-056-0028-0007 կադաստրային ծածկագրով 0․10183 հա հողատարածքի վրա գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 176,27 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Գևորգ Զարզանդի Մխիթարյանին ։
2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Գևորգ Զարզանդի Մխիթարյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |