Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 209-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում 2025 թվականի հունիսի 1-ից հունիսի 3-ը Գորիս քաղաքում՝ կազմակերպվող համաժողովի մասնակցության վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 13․05․2025 թվականի N 01//03318-2025 գրությունը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Մանվել Հարությունյանին 2025 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 3-ը , երեք օրով գործուղել ք․ Գորիս մասնակցելու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ։
2․ Ընդունել ի գիտություն, որ կազմակերպող կողմը ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերակացի ծախսերը չի հոգում ։
3․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։