Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-77-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 17-ի N 90-Ն որոշումը և 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Ծաղկահովիտ համայնքում կայացած հողամասերի աճուրդ-վաճառքի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել առուվաճառքի պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի բնակիչ Էդվարդ Գնունիի Միրզոյանի (անձնագիր 005631718, տրված 13․10․2017 թ-ին, 024-ի կողմից) հետ Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի Երևանյան մայրուղի 92-93 կմ, 9/8 հողամաս հասցեում գտնվող 0,08261 հա (ծածկագիր 02-032-0014-0010) բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի համար 129․100 ( մեկ հարյուր քսանիննը հազար հարյուր ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: