Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին՝ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Թույլատրել օտարելու Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ գյուղի սեփականություն համարվող բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողամասերը.
ա/ Հնաբերդ գյուղի 0,02134 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-065-0028-0003/ գործող խանութի սպասարկման տարածքի նպատակով։
2. Հնաբերդ գյուղի հողամասերի համար օտարման մեկնարկային գին սահմանել տվյալ հողամասերի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 222 /երկու հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ և տալ աճուրդ-վաճառքի հայտարարություն:
3․ Թույլատրել կառուցապատման իրավունքով տրամադրելու Հնաբերդ գյուղի /ծածկագիր 02-065-0564-0005/ բնակավայրի գործառնական նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0,034305 հա հողամասը և վարձավճար սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի 15% -ի չափով։ |