Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Մանուկ Հովհաննիսյանի դիմումը․ որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրում գտնվող, Մանուկ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 02-078-0056-0013 կադաստրային ծածկագրով 0,059877 հա մակերեսով հողամասին տրամադրել՝ Նորաշեն 1-ին փողոց, 47/2 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։