Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի, Ծաղկահովիտ բնակավայրի Հոկտեմբերյան փողոց, 1/3 հասցեում հացի փուռ կառուցելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու մասին քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակում մուտքագրված Արտակ Ներսիսյանի դիմումը՝ որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Ծաղկահովիտ բնակավայրի Հոկտեմբերյան փողոց, 1/3 հասցեում հացի փուռ կառուցելու համար Արտակ Ասատուրի Ներսիսյանին՝ տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նախագծման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: