Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին 21,12,2017թ․-ի ՀՀ օրենքը <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին 21,12,2017թ․-ի, ՀՀ օրենքը, <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին 21,12,2017թ․-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով համայնքի ավագանին՝ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Ծաղկահովիտ համայնքի ավագանու 25,12,2018թվականի թիվ 71-Ն որոշման մեջ կատարել լրացում հետևյալ բովանդակության 13-րդ կետով․
<<13․ Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններից օգտվելու համար վճար․
- Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն- 500դրամ․
- Ծննդօգնություն
ա/ Թեթև միջամտություն - 1000 դրամ
բ/ Ծանր միջամտություն - 5000 դրամ
գ/ Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և այրունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից /բացառությամբ՝ <<Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում>> պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/ - Մանր կենդանի 100 դրամ, Խոշոր կենդանի 200 դրամ․
- Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար - 200 դրամ
- Ախտահանություն, 1քառ․ մետրը - 200 դրամ
- Միջատազերծում /դիզինսեկցիա/ 1 քառ․ մետրը - 100 դրամ
- Կրծողների ոչնչացում /դեռատիզացիա/ 1 քառ․ մետրը 200 դրամ
- Արհեստական սերմնավորում 5000 դրամ
- Կենդանու հերձում, մանր կենդանի - 1000 դրամ , խոշոր կենդանի - 3000 դրամ
- Կենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից - Յուրաքանչյուր այցելությունը 1000 դրամ
- Կենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից - Մանր կենդանի 1000 դրամ, Խոշոր կենդանի 2000 դրամ
- Կենդանիների հետսպանդային զննում, մանր կենդանի - 1000 դրամ , խոշոր կենդանի - 2000 դրամ >>։
|