Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38․1-րդ հոդվածի 1-ին մասի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18․05․2006 թվականի N 912-Ն որոշման, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 10․02․2025 թվականի N 53-Ա որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով երկրաշարժի հետևանքները վերացնելու հետևանքով Գագիկ Այվազյանին հատկացված ,ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց, 3-րդ փկղ, 2 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքը և տնտեսական շինությունը օրինական ճանաչելու մասին Գագիկ Այվազյանի դիմումը, որոշում եմ՝
1․ 1988 թվականի երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով Գագիկ Այվազյանին հատկացված, փաստաթղթերը չպահպանված ,ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, 7-րդ փողոց, 3-րդ փկղ, 2 հասցեում գտնվող, 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով 0,14425 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցված ընդհանուր 50,58 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և տնտեսական շինությունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 6000x0,0631 = 378,6, 378,6x50,58= 19150/տասնինը հազար մեկ հարյուր հիսուն / ՀՀ դրամ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024RESDBV։
3․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 25․02․2025 թվականի N 120-Ա որոշումը ճանաչել չեղյալ ։
4․Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։