Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի, « Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30․08․2024 թվականի N 2/փ-346 դրական եզրակացությունը , համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-049-0001-0032 կադաստրային ծածկագրով 0,012 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասը համարել փոփոխված՝ այն փոխադրել էներգետիկայի, կապի ,տրանսպորտի , կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության հողերի շարքին։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնին՝ համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն ։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։