Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության» ՓԲԸ-ի կողմից Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Ծաղկահովիտ և Լեռնապար բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման նպատակով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ենթարկման և եզրակացության տրամադրման անհրաժեշտության մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Ծաղկահովիտ և Լեռնապար բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման նպատակով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ենթարկման և եզրակացության տրամադրման համար համայնքի բյուջեից հատկացնել 480․000 / չորս հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |