Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑ 19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԳԵՎՈՐԳ ԹՈՐԳՈՄԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՍԿ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0,10523 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով  Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19-րդ  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  բնակելի տունը նվիրատվության կարգով Գևորգ Թորգոմի Գասպարյանին հանձնելու և բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,10523 հա հողատարածքը  կադաստրային արժեքը վճարելու պայմանով  նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19 հասցեում գտնվող, 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով  0․10523 հա հողատարածք վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող  բնակելի տունը / 86,53 քմ /  նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց  հանձնել նշված տանը  փաստացի բնակվող՝ Գևորգ Թորգոմի Գասպարյանին ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին բնակելի տան սպասարկման  համար նախատեսված 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության,  0․10523 հա հողատարածք կադաստրային արժեքը վճարելու պայմանով  օտարելու Գևորգ Թորգոմի Գասպարյանին։ 
3․ Օտարման ենթակա հողատարածքի գին սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝  1 քմ-ը  141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։
4․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Գևորգ Թորգոմի Գասպարյանի հետ կնքել  բնակելի տան նվիրատվության և հողատարածքւի առուվաճառքի պայմանագրեր ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner