Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 29․04․2021 թվականի N 698-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդի դպրոցի սեփականության վկայականի և կադաստրային քարտեզի միջև առկա մակերեսի, գծային չափերի և երկրաչափական տեսքի անհամապատասխանության ուղղման վերաբերյալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարի կողմից 20․03․2025 թվականին ներկայացված թիվ Ե/01/851-25 - 20/03/2025 գրությունը, որոշում եմ՝
1․Հիմք ընդունելով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված փաստացի չափագրման արդյունքները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20255XVG6S), ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 7-րդ փողոց 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 02-065-0046-0002 կադաստրային ծածկագրով Հնաբերդի դպրոցի սեփականության վկայականի և կադաստրային քարտեզի միջև առկա մակերեսի, գծային չափերի և երկրաչափական տեսքի անհամապատասխանության ուղղելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։