2023թ. փետրվարի 21-ին՝ժամը 14:00-ին, համաձայն «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննությանմասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ ևՀՀկառավարության 19.11.2014թ. N 1325-Նորոշմամբսահմանվածկարգի՝ Ծաղկահովիտի համայնքապետարանի շենքում տեղիունեցավՀնաբերդի միջնակարգդպրոցինախագծիևնախատեսվողգործունեությանշրջակամիջավայրիվրաազդեցությանվերաբերյալհանրայինքննարկումը (1-ին փուլ)։ Հանրային քննարկման մասին հայտարարությունը սույն թվականի Հունվարի 26-ին տեղադրվել է Հայաստանի Հանրապետություն օրաթերթում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կայքում (atdf.am):
Ծրագրի անվանում՝ Հնաբերդի միջնակարգդպրոցի վերակառուցում դպրոցների Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում
Համավարկավորող՝ ՀՀ կառավարություն, Ասիական Զարգացման Բանկ
Ծրագրի իրականացնող կազմակերպություն՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ),
Նախագծային կազմակերպություն՝ «Բաբայան-ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ
ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ
Ն. Հակոբյան Ծաղկահովիտի համայնքապետարան, համայնքի ղեկավար
Ա. Իսրայելյան Հնաբերդ վարչական միավոր, ղեկավար
Հ. Բաբայան «Բաբայան-ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ, տնօրեն
Ք.Գրիգորյան ՀՏԶՀ, սոցիալական մասնագետ
Բացման խոսքով հանդես եկավ Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Ն. Հակոբյանը: Նշվեց, որ այս հանրային քննարկումը թվով առաջինն է և կազմակերպվում է նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության շրջանակներում: Խոսքը փոխանցեց նախագծող կազմակերպության տնօրենին: «Բաբայան-ԼԱՏ» ՍՊԸ տնօրեն Հ. Բաբայանը ներկայացրեց, որ Հնաբերդի միջնակարգ դպրոցի նախագծվող շենքը նախատեսվում է կառուցել գործող դպրոցի տարածքում, իսկ գործող ներկայիս շինությունը նախատեսվում է ապամոնտաժել։ Շինությունը հիմնականում երկհարկանի է: Դպրոցի հատակագծային լուծումներում հաշվի են առնված դպրոցի տարրական, միջին և ավագ դպրոցների հոսքերը, սպորտային և բազմաֆունկցիոնալ դահլիճները, ադմինիստրատիվ մասնաշենքեր, նոր կաթսայատուն, բացօթյա մարզահրապարակ և խաղահրապարակ: Ներկայացվեցին ջեռուցման, ջրահեռացման, օդափոխության և ջրամատակարարման լուծումները: Նշվեց, որ ծառահատում չի նախատեսվում, այլ ընդհակառակը, տնկվելու են նոր ծառեր և կանաչապատ տարածքները ավելանալու են: Դպրոցի նոր շենքը հարմարեցված է լինելու հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին՝ ներառյալ թեքահարթակներ, վերելակ և հարմարեցված սանհանգույցներ: Ապահովված են լինելու էներգախնայողության լուծումները, ինչպես պատերի ջերմամեկուսացումը և արևային մարտկոցները: ՀՏԶՀ սոցիալական մասնագետ Ք. Գրիգորյանը ներկայացրեց, որ Հնաբերդի միջնակարգ դպրոցի կառուցումն իրականացվելու է դպրոցների Սեյսմիկ անվտանգության բարելավման (ՍԱԲ) ծրագրի շրջանակում Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) աջակցությամբ՝ արդյունքների վրա հիմնված վարկավորման (ԱՀՎ) մոդելի կիրառմամբ: Համառոտ ներկայացվեցին ծրագրի հիմնական նպատակները, ենթածրագրերի իրականացման ընթացակարգը և հիմնական փուլերը: Ներկայացվեցին շրջակա միջավայրի վրա սպասվող հիմնական ազդեցությունները և նախատեսվող մեղմացման միջոցառումները: Ինչպես նաև ներկայացվեց ծրագրի բողոքների ներկայացման մեխանիզմը և որակի վերահսկողության գործընթացը շինարարության ընթացքում:
Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հարցերը.
1. Հարց հնչեց շինարարության ընթացքում դպրոցի տեղակայման ժամանակավոր վայրի վերաբերյալ: Ք. Գրիգորյանը նշեց, որ դպրոցը մարզպետարանի ենթակայությամբ գործող կառույց է, և, ըստ ծրագրի, այդ հարցը պետք է մարզպետարանը կարգավորի:
2. Հարց հնչեց դպրոցի տեղադիրքի վերաբերյալ: Հ. Բաբայանը նշեց, որ դպրոցի տեղադիրքը այնպես է ընտրվել, որ ապահովվի լուսավորության նորմերին համապատասխանությունը:
3. Հարց հնչեց, թե ինչպես է որոշվել դպրոցը կառուցել նման հզորությամբ, այլ ոչ առավել մեծ: Ք. Գրիգորյանը նշեց, որ դպրոցի նախագծային հզորությունը որոշվել է ՀՀ կառավության կողմից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպես դպրոցահասակ երեխաների թիվը, աշակետաքանակի աճի կանխատեսումները, առկա հողատարածքը և այլն: Ներկայում այս դպրոց հաճախում է մոտ 220 աշակերտ, իսկ նոր դպրոցի հզորությունը 284 է լինելու:
4. Հարց հնչեց, թե արդյոք հնարավոր է նախատեսել կաթսայատան փոխարեն յուրաքանչյուր հարկի համար նախատեսված առանձին կաթսաներ, որ ջերմաստիճանի կագավորումը հեշտ լինի: Հ. Բաբայանը նշեց, որ դպրոցի շենքի ներսում հնարավոր չէ գազով սնուցվող կաթսա տեղադրել՝ ըստ անվտանգության նորմերի: Միևնույն ժամանակ դպրոցի յուրքանչյուր տարածք ունի պահանջվող ջերմաստիճանի չափ, ըստ նորմերի, և ջեռուցման համակարգը նախագծելիս այդ նորմերը անպայման պահպանվելու են:
5. Հարց հնչեց, թե արդյոք քանդման և շինարարական աշխատանքները մեկ կապալառուի կողմից են իրականացվելու: Ք. Գրիգորյանը նշեց, որ հնարավոր է, որ քանդման աշխատանքները ենթակապալառու իրականացնի:
6. Հարց հնչեց շինարարության մեկնարկի վերաբերյալ: Ք. Գրիգորյանը նշեց, որ շինարարությունը նախատեսվում է իրականացնել այս տարվա աշնանը՝ ըստ նախնական տվյալների: Համայնքը և դպրոցի տնօրինությունը մեկնարկից երկու ամիս առաջ կծանուցվի տեղափոխության անհրաժեշտության վերաբերյալ:
7. Հարց բարձրացվեց դպրոցի նոր շենքում նկուղային հարկի կամ ապաստարանի առկայության մասին: Հ. Բաբայանը պատասխանեց, որ նկուղային հարկ նախատեսված է: Իսկ ապաստարանի կառուցումը չի վերաբերում այս ծրագրին, քանի որ քաղաքաշինական նորմերով դպրոցի նկուղային հարկում ապաստարանի կառուցում չի պահանջվում: Նշվեց, որ հարցը շատ կարևոր է, սակայն այս ծրագրով ապաստարանի կառուցում նախատեսված չէ:
8. Հարց հնչեց նոր գույքի տրամադրման վերաբերյալ: Ք. Գրիգորյանը նշեց, որ այս ծրագրով գույքի տրամադրում նախատեսված չէ, բայց հանձնված բոլոր դպրոցներում գույքի տրամադրում իրականացվել է այլ ծրագրերով: