Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Գեղաձոր բնակավայրի 1-ին փողոց 32 հասցեում գտնվող , համայնքային սեփականություն հանդիսացող 151,3 քմ արտաքին մակերեսով ակումբի շենքից առանձնացված 1-ին փողոց 32/1 հասցեով շինությունը և դրա զբաղեցրած 0,01861 հա հողատարածքի 1/2 բաժնեմասը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, գ․ Գեղաձոր 1-ին փողոց 32 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 151,3 քմ արտաքին մակերեսով ակումբի շենքից առանձնացված, 02-031-0027-0005 կադաստրային ծածկագրով, 1-ին փողոց 32/1 հասցեով շինությունը և դրա զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,01861 հա հողատարածքի 1/2 բաժնեմասը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Համայնքի ղեկավարին՝ «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։