Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 89-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող արհեստական ջրամբարը մաքրելու աշխատանքների կատարման համար գումար հատկացնելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող արհեստական ջրամբարը մաքրելու աշխատանքների կատարման համար հատկացնել 950․000 / իննը հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |