Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2024 թվականի հունիսի 25-ի հերթական նիստի օրակարգը՝ 2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 21․05․2024 թվականի N 52-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին 3․ Լյուդվիգ Օվակի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին 4․ Արտյոմ Սուրիկի Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին 5․ Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին 6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց, 6-րդ շենք 6-րդ բնակարանը Հովհաննես Անդրանիկի Պետրոսյանին նվիրաբերելու մասին 8․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,02 հա վարելահողը ուղղակի վաճառքով « Յուքոմ » ՓԲԸ-ին օտարելու թույլտվություն տալու մասին 9․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից Ծաղկահովիտի համայնքապետարանում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները քննարկելու մասին 10․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 26․01․2024 թվականի N 6-Ն որոշմամբ հաստատված հավելված 1․3-ում լրացումներ կատարելու մասին 11․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ներբնակավայրային ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ կատարելու նպատակով ավազակոպիճ ձեռք բերելու համար Ծաղկահովիտ համայնքի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գումար հատկացնելու մասին 12․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 13․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող կինոցանցի շենքի տանիքի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին 14․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական շենքում գտնվող հանդիսությունների սրահի համար սեղաններ և նստարաններ պատրաստելու համար համապատասխան նյութեր ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու մասին15․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման նպատակով պատվիրված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով գումար հատկացնելու մասին 16․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական շենքի երկու սենյակների վերանորոգման և շենքի մուտքի սալիկապատման համար գումար հատկացնելու մասին 17․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։ |