Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող 02-053-0007-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,13709 հա մակերեսով հողամասի այլ հողեր գործառնական նշանակությունը փոփոխել, այն դարձնել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2․ 02-053-0007-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,13709 հա մակերեսով հողամասին տրամադրել Ծաղկահովիտ, Արցախ թաղամաս 1-ին փողոց 12 հասցեն։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից