Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 89-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի հանդիսությունների սրահի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի հանդիսությունների սրահի վերանորոգման համար հատկացնել 990․000 / իննը հարյուր իննսուն հազար / ՀՀ դրամ ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |