Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/11/2022
Ծաղկահովտի համայնքապետ Նորաին Հակոբյանը երդմնակալությամբ ստանձնել է պաշտոնը

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանում տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար ընտրված Նորաին Հակոբյանի երդմնակալության արարողությունը։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը։

Արարողությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական խոսքում Նորաին Հակոբյանին և նորընտիր ավագանուն մաղթել է արդյունավետ աշխատանք ու հույս հայտնել, որ իրենց վստահված գործում թիմը կարողանալու է մարզպետարանի հետ համագործակցությամբ համայնքի զարգացմանն ուղղված մեծ ծրագրեր կյանքի կոչել։

Մարզպետը նաև իր երախտագիտությունն է հայտնել Ծաղկահովիտ համայնքի բնակիչներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության քվե տալու համար և նշել, որ նախընտրական ծրագրում ներկայացված բոլոր խոստումներն առաջիկայում մեծ թիմով իրականացվելու են։

Mitk Info <infomitk@gmail.com>
https://mitk.am/2022/11/18/%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%a1%d5%b0%d5%b8%d5%be%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b5%d5%b6%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner