Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
26/09/2022
Ծաղկահովիտի 5 բնակավայրերն էլ երբեք գազ չեն ունեցել, հիմա գազ ենք քաշում. ՏԻՄ ընտրություններում հաղթած ՔՊ թեկնածու

«Ծաղկահովիտի 5 բնակավայրերն էլ երբեք գազ չեն ունեցել, հիմա գազն ենք քաշում, մինչև նոյեմբեր կավարտենք աշխատանքները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթած Նորաին Հակոբյանը։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Ծաղկահովիտ համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների մեծամասնությունը՝ 53 տոկոս։ Ընտրություններին նվազագույն շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը «Բարգավաճ Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցություններն են։ ՔՊ թեկնածու Նորաին Հակոբյանի խոսքով՝ ինքը բոլորի հետ համագործակցելու է, եթե իհարկե ընդդիմությունը ցանկանա. «Մեր ժողովուրդն են՝ հո թշնամաբար չեմ տրամադրվի»։  

Նորաին Հակոբյանը խոսելով գազի խնդրից՝ նշեց, որ Գեղաձոր, Բերքառատ, Հնաբերդ, Գեղադիր, Նորաշեն բնակավայրերին գազով ապահովելու գործընթացը սկսվել է դեռևս 2 ամիս առաջ. «15 տարի է՝ Ծաղկահովիտի ղեկավարն եմ, բայց այն ժամանակ համայնքը խոշորացված չէր, և ամեն գյուղ իր ղեկավարն ուներ։ Հիմա 5 տարի է, ինչ համայնքը խոշորացվել է, գումարները հավաքեցի գյուղացիներից, կուտակեցի՝ դրեցի գազի վրա»։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ բացի գազի խնդրից, որը լուծման փուլում է, այլ խնդիրներ ևս կան բնակավայրերում, որոնց թվում է գյուղամիջյան ճանապարհների շինարարությունը։ 
Հարցին՝ բյուջեի գումարները կբավականացնե՞ն 5 բնակավայրերի խնդիրների լուծմանը, Նորաին Հակոբյանն արձագանքեց. «Կստեղծենք, մենք այնքան հավաքելու գումար ունենք՝ հողի հարկերն են, գույքահարկերն են, որ տարիների ընթացքում կուտակվել են՝ ժողովուրդը չի մուծել համայնքապետարանին։ Այդ գումարները կմուծեն, մենք էլ  սուբսիդավորում կվերցնենք պետությունից ու մեր գործերը՝ բոլորը կանենք»։
Հարցին՝ գյուղացիներն ունե՞ն գումար, որ վճարեն, Նորաին Հակոբյանը պատասխանեց. «Ոնց չունեն, լավ էլ բերք են ստանում։ Ճիշտ է՝ ոռոգում չունենք, Աստծուց ենք խնդրում, Աստված էլ տալիս է՝ անձրևների հույսին ենք»։ 
Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ ոռոգման հարցի լուծման համար ևս դիմել են կառավարությանը: «Կոմունիստների ժամանակ համաձայնություն են տվել համայնքում ջրամբար կառուցելու, նախագծերը կազմված են, սպասում ենք կառավարությունը գումար հատկացնի, որ կառուցենք»,- շեշտեց Նորաին Հակոբյանն ու հավելեց, որ Գեղադիր, Նորաշեն, Բերքառատ գյուղերում նաև խմելու ջրի խնդիրը պետք է լուծվի՝ դա էլ ջրամբարի կառուցմամբ ու «Վեոլիա ջուր» ընկերության հետ համագործակցությամբ պետք է լուծվի։ 

https://civic.am/
https://civic.am/politics/43084-tim-yntrutyunner.html?fbclid=IwAR2I9O4qgEWaCEH4_LJjQ4xUpZOpJMToG5kWezzzoTr5Ku3dyEwbrTT5Af0

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner