Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
08/09/2022
Ծաղկահովիտ խոշորացված համայնքում առաջիկա մեծածավալ աշխատանքների իրականացումը գտնվում է հուսալի ձեռքերում․

Ծաղկահովիտ գյուղը /ներկայումս Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնք/ գտնվում է մարզկենտրոնից 51 կմ հյուսիս-արևմուտք, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի ափին:

Հիմնադրվել է 1850 թվականին, Անիի շրջակա գյուղերից եկած բնակիչների կողմից: Նախկինում գյուղը անվանել են Աջիխալիլ, Խալիլ, Հաջի խալիլ, իսկ 1946 թ. վերանվանվել է Ծաղկահովիտ: Որպես հին բնակատեղիի ապացույց է հանդիսանում Ծաղկահովիտ համայնքի հարավ-արևելյան հատվածում գտնվող մ.թ.ա. 3-րդ-1-ին դդ. պահպանված «Կալաչի» ուրարտական քաղաքատեղին: Այստեղ են գտնվում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին , «Թուխ Մանուկ» մատուռը 19-20 դդ., ինչպես նաև երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը:

Ծաղկահովիտ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:

2017 թվականին միավորվել են տասը համայնքներ՝ Ծաղկահովիտ, Նորաշեն, Հնաբերդ, Գեղադիր, Ծիլքար, Գեղաձոր, Բերքառատ, Վարդաբլուր, Լեռնապար և Գեղարոտ՝ Ծաղկահովիտ համայնքային կենտրոնով:

Նորաշեն՝ մակերեսը 22.2 կմ քմ., գյուղ Արագածի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 61 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Ղուռուդարա անվանումը: Նախկինում եղել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի հետ: Երբեմն նույնացվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Նորաշինիկ գյուղի հետ:

Հնաբերդ՝ Ապարան քաղաքից գտնվում է 15 կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 57 կմ հեռավորության վրա: Նախկինում գյուղն ունեցել է Գըրգտեկիրմեն, Խնաբերդ, Կիրխդագիրման, Ղըրխդագերման անվանումները: Հնաբերդ է վերանվանվել է 1946 թ-ին:

Գեղադիր՝ Մակերեսը12.24 կմ ք.: Գյուղ Արագածի տարածատարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 59 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին անվանումները: Գեղադիր է վերանավանվել 1946 թ-ին:

Ծիլքարի մակերեսը կազմում է 14.21կմ ք.: Գյուղը գտնվում է Արագածի տարածաշրջանում, Ապարան-Սպիտակ ավտոխճուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի անվանումները: Ծիլքար է վերանվանվել է 1946 թ-ին:

Գեղաձորը գտնվում է Արագածի տարածաշրջանում, մարզկենտրոնից 55 կմ հեռավորության վրա,Գեղաձոր գետակի հովտում: Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գյոզալդարա Վերին անվանումներ:

Բերքառատ բնակավայրը գտնվում է Արագածի տարածաշրջանում, Արագած լեռնազանգվածի արեւմտյան ստորոտում, Արթիկ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Ագուլա, Ախկուլա, Ախուլա, Աղուլա անվանումները:

Վարդաբլուր գտնվում է Ապարան-Արթիկ ավտոմայրուղուց աջ: Մարզկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ճանկիթեփե, Ջանգի, Ջանգիթափա, Ջյանգի անվանումները: Վարդաբլուր է վերանվանվել 1950 թ․-ին:

Լեռնապար բնակավայրը մարզկենտրոնից գտնվում է 57 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, անվանումները։ Լեռնապար է վերանվանվել 1978 թ-ին:

Գեղարոտը գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 15 կմ հարավ, Երեւան-Սպիտակ մայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա: Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները: Գեղարոտ է վերանավանվել 1935 թ-ին:

Ծաղկահովիտ խոշորացված համայնքը ղեկավարում է՝ 1956թ. Ծաղկահովիտ գյուղում ծնված Նորաին Հակոբյանը, մանագիտությամբ տնտեսագետ: 2002 թ. մինչև 2012 թ. ընտրվել և վերընտրվել է Ծաղկահովիտի գյուղապետ: 2016 թ. ընտրություններից հետո կրկին վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում:

2017 թ.կայացած համայնքային ընտրություններում միավորվեցին /ներկայացված/ տասը համայնքներ, կենտրոնը՝ Ծաղկահովիտ, բնակչության կողմից խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Նորաին Հակոբյանը:

Համայնքի ձեռքբերումների, խնդիրների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների մասին խոսեցինք Նորաին Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, համայնքում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել /գյուղապետարանի/, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարությամբ, որոնք հիմք են հանդիսացել բնակչության կողմից Ձեզ ընտրելու խոշորացված համայնքի ղեկավար:

– Մեր համայնքը եղել է երկրաշարժի գոտի, բնակիչների համար շենք ենք կառուցել, փոխել ենք ջրագծերը, բնակելի շենքի ներքին ցանցերում մեծ աշխատանքներ ենք իրականացրել: Իմ ղեկավարման ժամանակահատվածում ձերբազատվել ենք ժամանակավոր տնակներից և քառասուն ընտանիքների ապահովել ենք բնակարաններով՝ նորակառույց շենքում: Ամբողջ համայնքը գազաֆիկացրել ենք, շատ վաղուց զգացվում էր երկու բնակելիների տանիքների վերանորոգման կարիքը: Այս ընթացքում կարողացանք փոխել տանիքները և լուծեցինք մի քանի կմ ջրագծի անցկացման, ինչպես նաև 500մ վերանորոգման հարցերը՝ բնակիչների հոգսը որոշակիորեն թեթևացնելու համար: 2017 – 2022 թթ․ Ծաղկահովիտ բազմաբնակավայր համայնքում իմ ղեկավարությամբ իրականացվել է հետևյալ ծրագրերը՝

Գեղադիր, Գեղաձոր և Ծաղկահովիտ բնակավայրերում կառուցվել է փողոցային լուսավորության ցանց, իրականացվել է Ծաղկահովիտ համայնքի վարչական շենքի վերանորոգում, համայնքապետարանում կառուցվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ձեռք է բերվել գրասենյակային գույք, Ծաղկահովիտ գյուղի ջրամատակարարումը ապահովելու նպատակով ձեռք է բերվել ԷՑՎ 10-63-110 պոմպ և էլեկտրական շարժիչ, Ծաղկահովիտ բնակավայրում հիմնանորոգվել է ավտոկայանատեղին, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Բերքառատ, Վարդաբլուր, Ծիլքար, Գեղաձոր, Հնաբերդ, Նորաշեն բնակավայրերում կառուցվել է խմելու ջրի ջրագծեր։ Նորաշեն բնակավայրի ոռոգման համակարգը կապիտալ վերանորոգվել է, սալիկապատվել է Հնաբերդ բնակավայրի գերեզմաներ տանող ճանապարհը և այլն ։ 2019 թվականին համայնքը ձեռք է բերել հետևյալ տեխնիկաները՝ 1 բեռնաուղևորատար, 2 միկրոավտոբուս, 1 աղբատար, 1 բեռնատար ինքնաթափ, 1 գրեյդեր, 1 էքսկավատոր ։

Վերը նշված տեխնիկան օգտագործվելու է համայնքի վարչական տարածքում իրականացվելիք աշխատանքների համար՝ աղբահանություն, ճանապարհների շինարարություն, ջրագծերի շինարարություն և հասարակական տրանսպորտով բնակիչների ապահովում:

Ներկայումս սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է Ծաղկահովիտ համայնքի հինգ բնակավայրերի գազաֆիկացման արտաքին ցանցի աշխատանքներ, որի ընդհանուր արժեքը կազմում է 328․000․000 / երեք հարյուր քսանութ միլիոն /։

Պետական ծրագրով նախատեսված է 2022 թվականի ընթացքում Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, իսկ 2023 թվականի ընթացքում Լեռնապար բնակավայրի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ։

Ներկայացվել և հավանության է արժանացել 2023 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ծաղկահովիտ համայնքի հինգ բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 350․000․000 / երեք հարյուր հիսուն միլիոն / ՀՀ դրամ

– Համայնքում, ինչպիսի՞ խնդիրներ կան ծառացած, որոնք առաջնային լուծումներ են պահանջում:

– Համայնքներում շատ մեծ անելիքներ կան կատարելու՝ ներհամայնքային ճանապարհների, մշակույթային տների վերանորգման, շենքերի տանիքների նորացման, միավորված գրեթե բոլոր գյուղերում կան ջրագծերի ներքին ցանցերի հետ կապված խնդիրներ:

– Առաջիկայում Ծաղկահովիտ խոշորացված համայնքում համայնքապետի ընտրություններ են, Ձեր թեկնածությունը առաջադրե՞լ եք:

– Այո, իմ թեկնածությունը առաջադրել եմ սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում:

– Համայնքի բնակիչները մի քանի անգամ իրենց ձայնը տվել են Ձեզ, ընտրվել եք համայնքի ղեկավարի պաշտոնում, ինչ աշխատանքներ, ծրագրեր ունեք իրականացնելու ընտրվելու դեպքում:

– Հիմնանորոգելու եւ բարեկարգելու ենք ներհամայնքային ճանապարհները, մայթերն ու փողոցները, դաշտամիջյան ճանապարհները, կառուցելու ենք մանկական խաղահրապարակներ, համայնքի հինգ բնակավայրերում կառուցելու ենք գազատար համակարգի ներքին ցանցը, համագործակցելով ՀՀ կառավարության և տարբեր կազմակերպությունների հետ կառուցելու ենք մինչև 10 միլիոն խորհանարդ մետր տարողությամբ ջրամբար։

Արդիականացնելու ենք բոլոր բնակավայրերի էներգախնայող լուսատուներով, բարելավելու ենք աղբահանության համակարգը, բնակավայրերում տեղադրելու ենք աղբամաններ, կառուցելու և բարեկարգելու ենք համայնքի հասարակական տրանսպորտի բոլոր կանգառները: Կառուցելու ենք նոր մանկապարտեզներ, հիմնանորոգելու ենք չգործող մանկապարտեզները եւ արդիականացման արդյունքում բոլոր բնակավայրերի շահառուների համար հասանելի ենք դարձնելու նախադպրոցական կրթությունը:

Ծաղկահովիտ խոշորացված համայնքի բնակավայրերում առաջիկա մեծածավալ աշխատանքների իրականացումը գտնվում է հուսալի ձեռքերում՝ փորձառու համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպված աշխատանքի շնորհիվ:

 

https://mitk.am/
https://mitk.am/2022/09/08/tsaghkahovit/?fbclid=IwAR2b6Fgn1xRwVUw7WtBb75vyEigvea2sHlLtEhhNEzFzSM5kC74F-fDbkhs

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner