Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի ավագանու թիվ 12 հերթական նիստի օրակարգը հետևյալ բովանդակությամբ`
1/ Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի նախնական բյուջեն հաստատելու մասին,
2/ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի մեջ փոփոխություն կատարելու և ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 75-Ն որոշումը չեղյալ համարելու մասին,
3/ Ծաղկահովիտ համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն և վերաբաշխում կատարելու մասին,
4/ Ծաղկահովիտ համայնքի 0-12 տարեկան երեխաների համար ամանորյա նվերներ ձեռքբերելու համար գումար հատկացնելու մասին,
5/ Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրում 190 գծամետր ոռոգման ջրագծի խրամուղու կառուցման նպատակով գումար հատկացնելու մասին,
6/ Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում 180 գծամետր խմելու ջրի ջրագիծ կառուցելու նպատակով գումար հատկացնելու մասին,
7/ Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրում 300 գծամետր խմելու ջրի ջրագիծ կառուցելու նպատակով գումար հատկացնելու մասին,
8/ Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի խմելու ջրի ապամոնտաժված խողովակները օտարելու թույլտվություն տալու մասին,
9 / Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի արտաքին լուսավորման համակարգի 30 /երեսուն/ կետի հիմնանորոգման նպատակով գումար հատկացնելու մասին,
10/ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի նստավայրի երրորդ հարկի սանհանգույցի կապիտալ նորոգման համար գումար հատկացնելու մասին,
11/ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենայի կապիտալ վերանորոգման և պահեստամասեր ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին,
12/ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Բժկյան փողոց 8-րդ շենքի 27-րդ բնակարանը Գարեգին Տելորի Պետրոսյանին նվիրաբերելու մասին: |