Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Խոյանք» ու «Աստիճան» ՍՊԸ-ների հետ կնքված պայմանագրերը, ինչպես նաև Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի կողմից 2019 թվականի ընթացքում Ծաղկահովիտ և Վարդաբլուր բնակավայրերի մշակույթի տների հիմնանորոգման նպատակով պատվիրված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի լրամշակման, վերահաշվարկման և փորձաքննության եզրակացության տրամադրման համար հատկացնել 1․250․000 / մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |