Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 29-րդ կետերի և 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 10/01/2020թ․N 03-Ա որոշումամբ ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված նախահաշվային փաստաթղթերը, համայնքի ավագանին որոշում է՝ 1/ Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրում 200 գծամետր խմելու ջրագծի խրամուղի կառուցելու համար համայնքի բյուջեից հատկացնել 150 000 / հարյուր հիսուն հազար/ դրամ: |