Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի հիմնադիր՝ Հովհաննես Մարտիրոսյանի գրավոր դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է․ 1. Քննարկել Արագած լեռան լանջերում լեռնադահուկային սպորտով զբաղվելու, ոււսումնամարզական հավաքների ու ներգնա հյուրերի համար բազային ճամբար / կացարան/ կառուցելու և այդ նպատակով անհրաժեշտ հողատարածք վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված դիմում առաջարկը ։ 2․ Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնին՝ - ուսումնասիրել տեղանքը, պարզել հողատարածքի գտնվելու վայրը և պատկանելիությունը, կադաստրային ծածկագիրը և կատարել անհրաժեշտ չափագրումներ հողատարածքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ։ - աշխատանքները ավարտելուց հետո ավագանու հաստատմանը ներկայացնել հողատարածքը լեռնադահուկորդների հայկական ասոցիացիային վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար հավանություն տալու հարցը ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|