Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 հունվարի 2023 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 18․08․2020 ԹՎԱԿԱՆԻ N 102-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , «Հանրային ծառայության մասին » ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջներով,  որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանում ստեղծել հանրային և համայնքային  ծառայողների էթիկայի հանձնաժողով հետևյալ կազմով ՝

- Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Արա Միշայի Հովհաննիսյան - հանձնաժողովի նախագահ,

- Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Արայիկ Յուրիկի Ավետիսյան - հանձնաժողովի քարտուղար,  

- Ծաղկահովիտի  համայնքապետարանի աշխատակազմի  գլխավոր մասնագետ՝ Էդգար Արծրունու Մնոյան - հանձնաժողովի  անդամ

- Ծաղկահովիտ  համայնքի ավագանու անդամ՝ Անահիտ Վարդգեսի Բոյաջյան - հանձնաժողովի անդամ

- Ծաղկահովիտ  համայնքի ավագանու անդամ՝ Միշա Դերենիկի Մխիթարյան - հանձնաժողովի անդամ

2. Հանձնաժողովին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 18-ի  « Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորմանգործունեության կարգը և նրա գործառույթները սահմանելու մասին» N 101 - Ա որոշմամբ սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 18․08․2020 թվականի N 102-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արայիկ Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner