Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի անօթևան բնակիչ՝ Մարիամ Վարազդատի Խաչատրյանին վագոն տնակ տեղադրելու նպատակով հողատարածք ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի անօթևան բնակիչ՝ Մարիամ Վարազդատի Խաչատրյանին վագոն-տնակ տեղադրելու նպատակով հողատարածք ձեռք բերելու համար հատկացնել 200․000 / երկու հարյուր հազար / ՀՀ դրամ ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |