Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 209-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՌԴ Ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի փորձագետների կողմից 2024 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքում՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունում կազմակերպվող « ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման գործնական կիրառման մոտեցումները » թեմայով սեմինար խորհրդակցության մասնակցության վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 18․04․2024 թվականին ստացված թիվ 01/1/02535-2024 գրությունը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Էդգար Արծրունու Մնոյանին 2024 թվականի ապրիլի 25-ին, մեկ օրով գործուղել ք․Երևան՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն մասնակցելու ՌԴ Ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի փորձագետների կողմից կազմակերպվող « ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման գործնական կիրառման մոտեցումները » թեմայով սեմինար խորհրդակցության
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։