Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 72-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 72-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ /ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ/ ՍՏԱՆԱԼՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ / սուբվենցիաներ / ստանալու 2023 թվականի ծրագրային հայտերը հաստատելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին որոշում է՝  

1 Հաստատել  Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեից նպատակային հատկացումներ / սուբվենցիաներ/ ստանալու 2023 թվականի ծրագրային հետևյալ հայտերը՝
- Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր, Բերքառատ, Հնաբերդ, Գեղադիր, Նորաշեն բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցում,
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի  Ծաղկահովիտ բնակավայրի Շիրակացի և Բժշկյան փողոցների հիմնանորոգում և ասֆալտապատում,
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի  Ծաղկահովիտ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner