Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷԴԳԱՐ ՄՆՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվային իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11 N1313-Լ որոշման պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝

   Հավանություն տալ Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն և վերաբաշխում կատարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը հետևյալ բովանդակությամբ՝

   1) Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում (Համայնքի բյուջեի վարչական մաս մուտքագրման ենթակա այլ եկամուտներ, բյուջետային դասակարգում 28-50-00) ավելացնել 144 716 408,3 (մեկ հարյուր քառասունչորս միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար չորս հարյուր ութ դրամ երեսուն լումա) ՀՀ դրամ եկամուտ,

   2) Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում (Ծաղկահովիտ համայնքի գյուղատնտեսություն, բյուջետային դասակարգում 04-02-01-55, հոդված 4729 (այլ նպաստ բյուջեից)) ավելացնել 144716408,3 (մեկ հարյուր քառասունչորս միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար չորս հարյուր ութ դրամ երեսուն լումա) ՀՀ դրամ ծախս,

   3) Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner