Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Ծաղկահովիտ համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն 1, 2 և 3 հավելվածների ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |