Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 10 բաժնի 07 խմբի 01 դասի 60 ծրագրի (Ծաղկահովիտի սոցիալական հատուկ արտոնություններ) գործառնական դասակարգման 4729 (Այլ նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Վարչական օբյեկտների հիմնանորոգում) գործառնական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
գ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Նորաշեն բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգում) գործառնական դասակարգման 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
դ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Նորաշեն բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգում) գործառնական դասակարգման 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: