Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքապետարան ՀԿՀ-ի և քաղաքացի Էդգար Գաբրիելի Մալխասյանի միջև 2024 թվականի հուլիսի 24-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԾՀԱՇՁԲ-24/07/24 ծածկագրով պայմանագիրը, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Վարչական օբյեկտների հիմնանորոգում) գործառնական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների շինարարություն) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 55 000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Վարչական օբյեկտների հիմնանորոգում) գործառնական դասակարգման 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 55 000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: