|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2024 թվականի N 124-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱԴԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆՅԱ ՄԱՔՍԻՄԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,17661 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի, « Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 03․12․2024 թվականի N 2/փ-481 դրական եզրակացությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-030-0103-0096 կադաստրային ծածկագրով 0,17661 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը համարել փոփոխված՝ այն փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին։ 2․ Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնին՝ համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն ։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |
Կողմ -11 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԵՊՐԱՔՍԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|