Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 111-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 111-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26․01․2024 ԹՎԱԿԱՆԻ N 09-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվային իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի 384-Լ որոշմամբ սահմանված բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում Ծաղկահովիտ համայնքի շահառու հանդիսացող բնակիչներին և մոնիթորինգի հանձնաժողովին փոխհատուցման գումարներ հատկացնելու մասի համայնքի ղեկավարի առաջարկությունը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի միջև 2024 թվականի հուլիսի 22-ին կնքված «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների վերաբերյալ» N 312-24  և «Պետական աջակցության գումարի տրամադրման վերաբերյալ» N 313-24 պայմանագրերը, համայնքի ավագանին որոշում է՝ 

 

1․ Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն և վերաբաշխում կատարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը հետևյալ բովանդակությամբ՝
1) Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում (Համայնքի բյուջեի վարչական մաս մուտքագրման ենթակա այլ եկամուտներ, բյուջետային դասակարգում 28-50-00) ավելացնել 110․801․841 (մեկ հարյուր տաս միլիոն ութ հարյուր մեկ հազար ութ հարյուր քառասունմեկ դրամ) ՀՀ դրամ եկամուտ,
2) Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում (Ծաղկահովիտ համայնքի գյուղատնտեսություն, բյուջետային դասակարգում 04-02-01-55, հոդված 4729 (այլ նպաստ բյուջեից)) ավելացնել 110․801․841 (մեկ հարյուր տաս միլիոն ութ հարյուր մեկ հազար ութ հարյուր քառասունմեկ դրամ) ՀՀ դրամ ծախս,
3) Թուլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ծաղկահովիտ համայնքի գյուղատնտեսություն, բյուջետային դասակարգում 04-02-01-55» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 107․574․603 (մեկ հարյուր յոթ միլիոն հինգ հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր երեք) ՀՀ դրամ գումարը փոխանցել համապատասխան շահառուներին և 3․227․238 (երեք միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր երեսունութ) ՀՀ դրամը ծրագրի մոնիթորինգի հանձնաժողովին:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner