Այսօր: Կիրակի, 8 Հունիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 235-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2025 թվականի N 235-Ա

ԱՐՄԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 02-032-0101-0023 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,45146 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմաշմբ հաստատաված  կարգի պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 25․03․2025 թվականի N 35-Ն որոշումը և հիմք ընդունելով Արմեն Թարզյանի 25․04․2025 թվականի  ՃՀԱ /200/15000-25 հայտը, որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրում գտնվող, Արմեն Գուրգենի Թարզյանին սեփականություն իրավունքով պատկանող, 02-032-0101-0023 կադաստրային ծածկագրով 0,45146 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, այն դարձնել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության  հողամաս։
2. Արմեն Թարզյանին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Գեղարոտ բնակավայրում 02-032-0101-0023 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասում անասնագոմ և օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ կատարելու համար տրամադրել նախագծման թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner