Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 337
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 122-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2024 թվականի N 122-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը՝
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Բերքառատ և Գեղաձոր բնակավայրերում 2023 թվականին կառուցված գազատարը համայնքի հաշվեկշիռ ընդգրկելու մասին 
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում գտնվող, քաղաքացի Վանյա Մաքսիմի Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող  0,17661 հա հողատարածքի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող քաղաքացի Սերոբ Սահակի Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,01507 հա  և  նրա կողմից վարձակալությամբ օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,002 հա,  0,00434 հա և 0,00357 հա հողատարածքների նպատակային նշանակությունների  փոփոխությունները հաստատելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Բերքառատ և Գեղաձոր բնակավայրերում կառուցված համայնքային սեփականություն հանդիսացող  նոր գազատարը « ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ » ՓԲԸ-ին անժամկետ,  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող, Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց 18 հասցեում գտնվող 0,10183 հա հողատարածքը և դրա վրա գտնվող բնակելի տունը Գևորգ Զարզանդի Մխիթարյանին նվիրատվության կարգով հանձնելու մասին 
7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող, Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19 հասցեում գտնվող բնակելի տունը Գևորգ Թորգոմի Գասպարյանին նվիրատվության կարգով հանձնելու, իսկ  0,10523 հա հողատարածքը ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին 
8․  Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող, Ծիլքար բնակավայրի 10-րդ փողոց 5 հասցեում գտնվող բնակելի տունը Անահիտ Զավենի Մալխասյանին նվիրատվության կարգով հանձնելու , իսկ 0,11909 հա հողատարածքը ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին  
9․ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի կողմից Ծաղկահովիտի համայնքապետարանում իրականացված ստուգման արդյունքները քննարկելու և փաստաբանական ծառայությունից օգտվելու թույլտվություն տալու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին 
11. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացին հավանություն տալու և համաֆինանսավորման թույլտվություն տալու մասին 
12. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակավայրերի կարիքների համար գազով տաքացուցիչներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին
13․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
14․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։
  


Կողմ -11

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԵՊՐԱՔՍԻ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner