|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հունիսի 2023 թվականի N 62-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2023 թվականի հունիսի 22-ի հերթական նիստի օրակարգը՝ 2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․01․2023 թվականի N 04-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հողամասերը վարձակալության /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․11․2022 թվականի N 63-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին 4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում «Թումոն տուփի մեջ » նոր կենտրոն հիմնելու համար Սիմոնյան կրթական հիմնադրամին անհատույց օգտագործման նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող 0,015 հա չափով հողատարածք հատկացնելու մասին 5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն » և Հնաբերդի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ների հաստիքները, կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ծաղկահովիտ համայնքի ավագանու 20․04․2023 թվականի N 41-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ը և հավելված 3-ը ուժը կորցրած ճանաչելու մասին , 6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին 7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի անօթևան բնակիչ՝ Մարիամ Վարազդատի Խաչատրյանին վագոն-տնակ տեղադրելու նպատակով հողատարածք ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին 8․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող 0,03 հա չափով հողատարածքը սեփականության իրավունքով անհատույց Հնաբերդ բնակավայրի բնակիչ՝ Լիդա Անդրանիկի Խաչատրյանին տրամադրելու մասին 9․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն կատարելու մասին։ |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|