|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 փետրվարի 2025 թվականի N 15-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԵԼԻԽԱՆ ՄՈՒՔՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԳԵՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՅՈՒՐԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03․01․2025 թվականի 01-Լ , 02-Լ և 03-Լ հրամանները, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ», «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ»,«Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ » և «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային ժամերը սահմանել 08։30-ից մինչև 17։30-ը։ 2․ Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ - Աշխատանքները կազմակերպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03․01․2025 թվականի 01-Լ, 02-Լ և 03-Լ հրամաններով հաստատված նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերով։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |
Կողմ -10 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|