|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 նոյեմբերի 2025 թվականի N 394-Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՌԵԶԵՐՎՈՒԱՐԻ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ հաստատաված կարգի պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի 08.10.2025 թվականի ՃՀԱ/213/33842-25 հայտը, որոշում եմ՝ 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Ծիլքար բնակավայրի ռեզերվուարի և խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ կատարելու համար Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմին տրամադրել նախագծման թույլտվություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|