|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունվարի 2024 թվականի N 10-Ն |
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ ՀԱՄԼԵՏ ՎԱԶԳԵՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԹԵՀՄԻՆԵ ԶԱՎԵՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19․12․2023 ԹՎԱԿԱՆԻ N 115-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 70-րդ հոդվածի 2-րդ մասի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով «Հանրապետություն » կուսակցության ընտրական ցուցակով ընտրված Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամներ՝ Համլետ Վազգենի Սահակյանի և Թեհմինե Զավենի Պողոսյանի մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով ավագանու նիստերից բացակայելու հիմքով նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է՝
1․ «Հանրապետություն » կուսակցության ընտրական ցուցակով ընտրված ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամներ՝ Համլետ Վազգենի Սահակյանի և Թեհմինե Զավենի Պողոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։ 2․ Համայնքի ղեկավարին՝ ավագանու անդամներ՝ Համլետ Սահակյանի և Թեհմինե Պողոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնել թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովին։ 3․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․12․2023 թվականի N 115-Ն որոշումը ճանաչել անվավեր։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -3 ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՅԱՍՆԻԿ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|