Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ հոդվածների , ՀՀ Կառավարության 02․06․2016 թվականի N 631-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ա) ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի բնակիչ Անուշ Մնացականի Գրիգորյանին անգործունակ ճանաչելու մասին ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի նոյեմբերի 13-ին կայացրած և 13․12․2024 թվականին ուժի մեջ մտած ԱՐԱԴ1/0038/02/24 վճիռը, Բերքառատ բնակավայրի բնակիչ՝ Զալիբեկ Մնացականի Գրիգորյանի իրեն Անուշ Մնացականի Գրիգորյանի խնամակալ նշանակելու մասին դիմումը և Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 7-ի թիվ 1 եզրակացությունը, որոշում եմ՝
1.ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի նոյեմբերի 13-ի վճռով անգործունակ ճանաչված Անուշ Մնացականի Գրիգորյանի /ծնված 13․11․1992թ․/ նկատմամբ սահմանել խնամակալություն և խնամակալ նշանակել քաղաքացի Զալիբեկ Մնացականի Գրիգորյանին /ծնված 16․11․1998թ․/:
2. Խնամակալ նշանակված՝ Զալիբեկ Մնացականի Գրիգորյանին՝
- խնամակալի գորածառույթների կատարումը իրականացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :