Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 25․06․2024 թվականի թիվ 61-Ն որոշումը, ինչպես նաև 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ, Վարդանուշ Նիկոլի Նիկոլյանի լիազորված անձ՝ Մարգար Մնացականի Խաչատրյանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող, 02-053-0106-0028 կադաստրային ծածկագրով, 1,71268 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 14․000 / տաս հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 1166 / մեկ հազար մեկ հարյուր վաթսունվեց / դրամ ամսական վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: