Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի , « Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-056-0030-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,06233 հա մակերեսով հողամասին տրամադրել՝ գ․ Ծիլքար, Ապարան - Սպիտակ խճուղի 2/1 հասցեն։
2․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 20․11․2024 թվականի N 490-Ա որոշումը ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։