|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 ապրիլի 2025 թվականի N 192-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 23-ՐԴ ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0,6918 ՀԱ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ավագանու 16․04․2025 թվականի N 54-Ն որոշումը, որոշում եմ՝ 1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 1-ին փողոց 23-րդ շենք հասցեում գտնվող, միջնակարգ դպրոցի շենքի սպասարկման համար նախատեսված, 02-049-0018-0002 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05122017-02-0023) 0,6918 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ 2․ Օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|