Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 17․10․2024 թվականի թիվ 104-Ն որոշումը, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 28-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի բնակիչ՝ Հրանտ Արտակի Քերոբյանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Նորաշեն բնակավայրում գտնվող, 02-078-0101-0120 կադաստրային ծածկագրով, 0,31144 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 3․000 / երեք հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 250 / երկու հարյուր հիսուն / դրամ ամսական վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: