Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 4-րդ մասի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․11․2023 թվականի թիվ 96-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Բերքառատ բնակավայրի բնակիչ՝ Սուսաննա Հայկազի Հարությունյանի դիմումը և նույն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված դրական եզրակացությունը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչ, Սուսաննա Հայկազի Հարությունյանին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից տրամադրել դրամական աջակցություն՝ 40․000 / քառասուն հազար/ ՀՀ դրամ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կազմակերպել վճարումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։