Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի ,ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ժաննա Սվազյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրում գտնվող, Ժաննա Սվազյանին սեփականության իրավունքով պատկանող, Երեվան - Վանաձոր ճանապարհի 92-93 կմ հատվածում գտնվող, 02-030-0012-0014 կադաստրային ծածկագրով 0,370 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 1-ին հարկի` 49,7 քմ մակերեսով շինությանը տրամադրել՝ Գեղարոտ Երևանյան մայրուղի 18/1 հասցեն, իսկ 2-րդ հարկում գտնվող 79,6 քմ մակերեսով շինությանը՝ Երևանյան մայրուղի 18/2 ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։